...
Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am
Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ մայրաքաղաքի Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Գավառի բժշկական կենտրոնում կատարվեց լեղապարկի առաջնային լապարասկոպիկ վիրահատությունը Էլիտմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ Իշխան Իշխանյանի մասնակցությամբ: Բժշկական նորագույն սարքավորումը կենտրոնը ձեռք էր բերել բոլորովին վերջերս: Վիրահատությունն անցել է բարեհաջող՝ 30 րոպե տեւողությամբ: Բժշկվածը դուրս է գրվել երրորդ օրը եւ անցել աշխատանքի տասնհինգերորդ օրը:
«Մայիսի առաջին կեսի դրությամբ մեզ մոտ կատարվել է լապարասկոպիկ երկու վիրահատություն: Առայժմ վիրահատությունն իրականացնելու են մայրաքաղաքից հրավիրված մեր գործընկերները, մինչեւ որ վերապատրաստման ուղարկված մեր մասնագետը կվերադառնա իր աշխատանքին: Այս եղանակով կկատարվեն նաեւ գինեկոլոգիական եւ այլ կարգի վիրահատություններ: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին: Այս նորույթը հնարավորություն կտա շատ հիվանդների՝ բուժվելու հայրենի քաղաքում՝ մայրաքաղաքը թոթափելով ծանրաբեռնվածությունից, միաժամանակ մի քայլ է՝ հետագայում լապարասկոպիկ վիրահատությունների բաժանմունք ունենալու համար»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն